bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 43
Isaiah 43
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 42
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 44 →
1
Եւ հիմա այսպէս է ասում Տէրը՝ քո Ստեղծողը, ով Յակոբ, եւ քո Արարիչը, ով Իսրայէլ. մի վախենար, որովհետեւ ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, թէ դու իմն ես։
2
Երբոր ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերովը՝ նորանք քեզ չեն ողողիլ. երբոր գնաս կրակի միջովը, չես այրուիլ, եւ բոցը քեզ պիտի չվառէ։
3
Որովհետեւ ես Տէրս քո Աստուածն եմ, Իսրայէլի Սուրբս քո Փրկիչն եմ. ես Եգիպտոսը քեզ տեղ փրկանք եմ տուել, Եթովպիան եւ Սաբան՝ քեզ տեղ փոխարէն։
4
Որովհետեւ իմ աչքին պատուական երեւեցար, պատիւ գտար. եւ ես քեզ սիրեցի. եւ քո փոխարէն մարդ պիտի տամ, եւ ժողովուրդներ՝ քո հոգիի փոխարէն։
5
Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ. քո սերունդը արեւելքից եմ բերելու, եւ ես արեւմուտքիցը ժողովելու եմ քեզ։
6
Ասելու եմ հիւսիսին. Տուր. եւ հարաւին՝ թէ՝ Մի արգելիր. բեր իմ որդիներին հեռուից, եւ իմ աղջիկներին՝ երկրի ծայրից.
7
Բոլոր իմ անունով կոչուածներին, եւ որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, նորանց կազմեցի եւ արի էլ։
8
Հանեցէք կոյր ժողովրդին, որ աչքեր ունի. եւ խուլերին, որոնք ականջներ ունին։
9
Բոլոր ազգերը ժողովուին մէկտեղ, եւ ժողովուրդները հաւաքուին. ո՞վ կայ նորանցում որ սա իմացնէ, եւ առաջի բաները մեզ լուր տայ. թող բերեն իրանց վկաներին որ արդարանան, եւ մարդիկը լսեն եւ ասեն՝ Ճշմարիտ է։
10
Դուք էք իմ վկաները, ասում է Տէրը. եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ. որպէս զի գիտենաք եւ հաւատաք ինձ, եւ հասկանաք որ ես եմ. ինձանից առաջ մի աստուած չկազմուեցաւ, եւ ինձանից յետոյ չի լինելու։
11
Ես՝ ես եմ Եհովայ. եւ ինձանից ջոկ Փրկիչ չկայ։
12
Ես իմացրի ու փրկեցի եւ լուր տուի, եւ մի օտարը չկար ձեր մէջը. եւ դուք իմ վկաներն էք, ասում է Տէրը, որ ես եմ Աստուած։
13
Նաեւ վաղուց ի վեր ես նոյնն եմ, եւ չկայ իմ ձեռքից փրկող. ես որ գործեմ, ո՞վ է որ արգիլէ։
14
Այսպէս է ասում Տէրը՝ ձեր Փրկիչը՝ Իսրայէլի Սուրբը. Ձեր պատճառովն ուղարկեցի Բաբիլոն, եւ նորանց ամենը ցած իջեցրի իբրեւ փախստականներ, եւ Քաղդէացիներին իրանց ցնծութեան նաւերովը։
15
Ես եմ Եհովայ՝ ձեր Սուրբը, Իսրայէլի Ստեղծողը՝ ձեր Թագաւորը.
16
Այսպէս է ասում Եհովան, որ ծովումը ճանապարհ է շինում եւ զօրաւոր ջրերի մէջ՝ ուղի.
17
Որ դուրս է բերում կառքն ու ձին, եւ զօրքն ու ոյժը. միասին կպառկեն, բայց վեր չեն կենալ. նորանք պատրոյգի պէս կհանգչեն ու կանցնեն։
18
Առաջինները մի յիշէք. եւ հին բաները մի մտաբերէք։
19
Ահա ես նորա բան եմ անում. Հիմա կյայտնուի. մի՞թէ չէք իմանալ։ Նաեւ մի ճանապարհ եմ շինելու անապատումը, ամայի տեղերումն էլ՝ գետեր։
20
Ինձ պիտի փառաւորեն դաշտի գազանները, չագալները եւ ջայլամները. որովհետեւ ջուր պիտի տամ անապատումը, գետեր՝ ամայի տեղերումը, իմ ընտրեալ ժողովրդին խմեցնելու համար։
21
Այն ազգը, որ ես կազմել եմ ինձ համար, պիտի պատմէ իմ օրհնաբանութիւնը։
22
Բայց ոչ թէ ինձ կանչեցիր, ով Յակոբ, այլ դու ինձանից ձանձրացար, ով Իսրայէլ։
23
Դու ինձ համար չես բերել քո ողջակէզների ոչխարները, եւ քո զոհերովը չփառաւորեցիր ինձ. ես քեզ չծառայեցրի ընծայով, եւ քեզ չվաստակեցրի կնդրուկով։
24
Դու ինձ համար արծաթվ խնկեղէգ չես առել, եւ քո զոհերի ճարպովը ինձ չես կշտացրել, այլ դու ինձ նեղացրել ես քո մեղքերովը, եւ ինձ վաստակեցրել ես քո անօրէնութիւններովը։
25
Ես՝ ես եմ, որ ջնջում եմ քո յանցանքները իմ պատճառով եւ քո մեղքերը չեմ յիշում։
26
Յիշեցրու ինձ, միասին դատուինք. դու պատմիր, որպէսզի արդարանաս։
27
Քո նախահայրը մեղք գործեց, եւ քո բարեխօսները ապստամբուեցին ինձ դէմ։
28
Եւ ես պիղծ համարեցի սրբարանի իշխաններին եւ Յակոբը նզովք շինեցի, եւ Իսրայէլը՝ նախատինք։
← Chapter 42
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 44 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66