bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 19
Isaiah 19
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 18
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 20 →
1
Եգիպտոսի պատգամը։ Ահա Տերը հեծել է թեթև ամպի վերայ, եւ գալիս է Եգիպտոս. եւ Եգիպտոսի կուռքերը սարսում են նորա երեսից, եւ Եգիպտոսի սիրտը հալում է իր միջումը:
2
Եւ ես պիտի Եգիպտոսը գրգռեմ Եգիպտոսի դէմ, եւ պիտի պատերազմեն ամեն մարդ իր եղբօր հետ, եւ ամեն մարդ իր ընկերի հետ, քաղաք քաղաքի հետ, եւ թագաւորութիւն թագաւորութեան հետ։
3
Եւ պիտի նուաղէ Եգիպտոսի սիրտը իր միջումը, եւ ես նորա խորհուրդը պիտի խորտակեմ, եւ նորանք խնդրելու են կուռքերին եւ կախարդներին, եւ վհուկներին եւ նշանագէտներին։
4
Եւ ես պիտի մատնեմ Եգիպտոսը մի խիստ տիրող ձեռքի, եւ մի բռնաւոր թագաւոր պիտի իշխէ նորանց վերայ. Ասում է Զօրաց Եհովայ Տէրը։
5
Եւ ջրերը պիտի քաշուին ծովիցը, եւ գետը պիտի չորանայ եւ ցամաքէ։
6
Եւ պիտի հոտեն գետերը, եւ պիտի բարակեն եւ չորանան Մասորի վտակները, եղէգն ու պրտուն պիտի թառամեն։
7
Նեղոսի մօտ եւ Նեղոսի եզերքի մօտ եղող մարգագետինները, եւ Նեղոսի բոլոր վարուցանը պիտի չորանայ, փուլ գայ եւ չքանայ։
8
Եւ ձկնորսները պիտի հեծեծան, եւ ողբան Նեղոսի մէջ կարթ ձգողների բոլորը. Եւ ջրի երեսի վերայ ուռկան փռողները պիտի տխրին։
9
Եւ պիտի ամաչեն բարակ քթան գործողները, եւ բամպակի կտաւեղէն հինողները։
10
Եւ նորա սիւները պիտի կոտրատուած լինեն, եւ բոլոր վարձքով գործողների սիրտը կոտրած պիտի լինի։
11
Անշուշտ յիմարներ են Տայանիսի իշխանները. Փարաւօնի խորհրդատու իմաստունների խորհուրդը յիմարական է. Դուք ի՞նչպէս էք ասում Փարաւօնին. Ես իմաստունների որդի եմ, վաղեմի թագաւորների որդի։
12
Հիմա ո՞ւր են քո իմաստունները որ քեզ պատմեն, եւ իմացնեն, թէ ինչ է վճռել Զօրաց Տէրը Եգիպտոսի վերայ։
13
Տայանիսի իշխանները յիմարացել են, Մեմփիսի իշխանները խաբուած են, եւ Եգիպտոսին մոլորեցրել են նորա ցեղերի գլխաւորները։
14
Տէրը նորա մէջ խառնեց մոլորութեան հոգի, եւ նորանք մոլորեցրել են Եգիպտոսին նորա բոլոր գործերումը, ինչպէս որ արբածն է մոլորում փսխելիս։
15
Եգիպտոսումը գործք պիտի չլինի, որ գործէ գլուխը եւ ագին, արմաւենիի ոստը եւ կնիւնը։
16
Այն օրը Եգիպտոսը կնիկների պէս է լինելու, եւ պիտի դողայ եւ զարհուրէ Զօրաց Տիրոջ ձեռքի շարժելուց, որ նա շարժելու է նորա վերայ։
17
Եւ Յուդայի երկիրը Եգիպտոսի համար արհաւիրք է դառնալու, ամեն ով որ նորան յիշէ, պիտի վախենայ, Զօրաց Տիրոջ խորհրդի պատճառովը, որ նա նորա վերայ որոշել է։
18
Այն օրը հինգ քաղաք է լինելու Եգիպտոսի երկրումը Քանանի լեզուն խօսող եւ Զօրաց Տիրոջ անունով երդուող. Մէկին Արեգակի քաղաք են ասելու։
19
Այն օրը Տիրոջ համար մի սեղան է լինելու Եգիպտոսի երկրի մէջ. Եւ նորա սահմանի կշտին մի կոթող՝ Տիրոջ համար։
20
Եւ նա նշան ու վկայութիւն է լինելու Զօրաց Տիրոջ համար Եգիպտոսի երկրումը. Որովհետեւ նորանք դէպի Տէրն են աղաղակելու բռնաւորների երեսից, եւ նա մի փրկիչ եւ մի մեծ է ուղարկելու նորանց մօտ եւ նորանց փրկելու է։
21
Եւ Տէրը ճանաչուած պիտի լինի Եգիպտոսումը, եւ Եգիպտացիք այն օրը պիտի ճանաչեն Տիրոջը եւ զոհեր ու պատարագներ պիտի մատուցանեն, եւ ուխտ պիտի ուխտեն Տիրոջը եւ կատարեն։
22
Եւ Տէրը պիտի հարուածէ Եգիպտացիներին, պիտի հարուածէ եւ պիտի բժշկէ, եւ նորանք պիտի դառնան Տիրոջը մօտ, եւ նորանք պիտի ընդունուին, եւ նա պիտի բժշկէ նորանց։
23
Այն օրը մի պողոտայ է լինելու Եգիպտոսից դէպի Ասորեստան, եւ Ասորեստանցիք գալու են Եգիպտոս, եւ Եգիպտացիք՝ Ասորեստան, եւ Եգիպտացիք Ասորեստանցիների հետ ծառայելու են Տիրոջը։
24
Այն օրը Իսրայէլը երրորդը պիտի լինի Եգիպտոսի եւ Ասորեստանի մէջ. Եւ օրհնութիւն կլինի երկրի մէջ,
25
Որին օրհնելու է Զօրաց Տէրը ասելով. Օրհնեալ լինի իմ ժողովուրդը՝ Եգիպտոս. Եւ իմ ձեռքի գործը՝ Ասորեստան, եւ իմ բաժինը՝ Իսրայէլ։
← Chapter 18
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 20 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66