bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 22
Isaiah 22
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 21
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 23 →
1
Տեսիլքի ձորի պատգամը։ Հիմա քեզ ինչ եղավ, որ ամենքդ վեր էք գնացել կտուրները.
2
Ով խռովութեամբ լցուած, աղմկալից քաղաք, զբօսասէր քաղաք. Քո սպանուածները սուրի սպանած չեն եւ ոչ պատերազմի մեռելներ։
3
Բոլոր իշխաններդ միասին փախան, առանց աղեղի կապուեցան, բոլոր քեզ մօտ գտնուողները միասին կապուեցան, որ հեռու էին փախել։
4
Նորա համար ասում եմ. Ուշ դարձրէք ինձանից, դառնապէս լաց եմ լինելու. Մի բռնադատէք ինձ մխիթարելու իմ ժողովրդի աղջկայ աւերակի համար։
5
Որովհետեւ խռովութեան, ոտնահարութեան եւ շփոթութեան օր է տեսիլքի ձորումը Զօրաց Եհովայ Տիրոջ համար. Պարիսպը քանդում են. Եւ դղրդոցը հասնում է սարը։
6
Եւ Եղամը կրում է կապարճը, կառքի հետ մարդկանց եւ ձիաւորներին. Եւ Կիրը բաց է անում վահանը։
7
Եւ քո ընտիր հովիտները կառքերով լիքն են լինելու, եւ ձիաւորները շարքով շարուելու են դէպի դռները։
8
Եւ նա կբանայ Յուդայի ծածկոցը, եւ դու կնայես այն օր անտառի տան զէնքերին.
9
Եւ կտեսնէք Դաւիթի քաղաքի ճեղքերը, որ շատ կլինեն, եւ կժողովէք ցածի աւազանի ջրերը։
10
Եւ կհամարէք Երուսաղէմի տները, եւ տները կքանդէք պարիսպը պնդացնելու համար.
11
Եւ մի ջրակոյտ կշինէք երկու պարսպի մէջտեղը հին աւազանի ջրերի համար. Բայց չէք նայում այս բանն անողին, եւ այս բանը վաղուց շինողին չէք տեսնում։
12
Եւ Զօրաց Եհովայ Տէրը կանչեց այն օրը՝ լաց լինելու եւ սգալու համար, գլուխ կնտացնելու եւ քուրձ հագնելու համար։
13
Եւ ահա ցնծութիւն եւ ուրախութիւն, արջառներ սպանե՜լ եւ ոչխարներ մորթե՜լ, միս ուտե՜լ եւ գինի խմե՜լ, ասելով. ուտենք եւ խմենք, որովհետեւ քգուց մեռնելու ենք։
14
Բայց Զօրաց Տէրը յայտնել է իմ ականջներին, անշուշտ պիտի չքաւուի ձեր այս տնօրէնութիւնը մինչեւ որ մեռնիք, ասում է Զօրաց Եհովայ Տէրը։
15
Այսպէս է ասում Զօրաց Եհովայ Տէրը. Գնա մտիր այդ պալատական Սեբնայի մօտ, որ պալատի վերակացու է, եւ ասիր.
16
Ի՞նչ ունիս այստեղ, եւ ո՞վ ունիս այստեղ, որ այստեղ քեզ համար գերեզման ես փորել. Փորե՜լ է բարձրումն իր գերեզմանը, քանդե՜լ է վէմի մէջ իրան համար բնակարանը։
17
Ահա Տէրը քեզ թաւալեցնելու է՝ ուժով մարդի թաւալեցնելու պէս, եւ քեզ բոլորովին ծածկելու է։
18
Քեզ կծիկի պէս կծկելու կծիկ է շինելու՝ գնտակի պէս շպրտելու է լայնարձակ երկրի վերայ. Դու այնտեղ պիտի մեռնես, եւ այնտեղ լինելու են քո փառաց կառքերը, դու, ով քո տիրոջ տան անարգանքը։
19
Եւ ես քեզ մերժեցի քո պաշտօնիցը. Եւ նա պիտի քեզ խորտակէ քո կանգնած տեղիցը։
20
Եւ այն օրը կլինի, որ կկանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին։
21
Եւ նորան կհագցնեմ քո պատմուճանը, եւ քո գօտին նորան կկապեմ, եւ քո իշխանութիւնըկտամ նորա ձեռքը եւ նա հայր կդառնայ Երուսաղէմի բնակիչների եւ Յուդայի տան համար։
22
Եւ Դաւիթի տան բանալին կդնեմ նորա ուսին, որ նա բանայ, եւ ոչ ով չգոցէ. Եւ գոցէ, ու ոչ ով չբանայ։
23
Եւ նորան կպնդացնեմ բեւեռի պէս մի հաստատ տեղ, եւ նա փառաց աթոռի պէս կլինի իր հօր տան համար։
24
Եւ նորանից կկախուին իր հօր տան բոլոր փառաւոր բաները, ոստերը եւ շառաւիղները, բոլոր նուաստ անօթները՝ սկաւառակների տեսակ անօթներից սկսած մինչեւ ամեն տեսակ սափորները։
25
Այն օրը, ասում է Զօրաց Տէրը, պիտի շարժուի այն հաստատ տեղում պնդացրուած բեւեռը, եւ կոտրուի ու վայր ընկնի, եւ այն բեռը պիտի կոտրատուի որ նորա վերայ էր. Որովհետեւ տէրն է խօսել։
← Chapter 21
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 23 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66