bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 2
Isaiah 2
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 3 →
1
Այն խօսքը որ տեսաւ Ամովսի որդի Եսայիան Յուդայի եւ Երուսաղէմի վերայ։
2
Եւ կլինի օրերի վերջին, որ հաստատ կլինի Տիրոջ տան սարը՝ սարերի գլխին, եւ կբարձրանայ բլուրներիցը. Եւ յորդելով նորա մօտ կգնան բոլոր ազգերը։
3
Եւ շատ ժողովուրդներ կգնան եւ կասեն. եկէք վեր գնանք Եհովայի սարը, Յակոբի Աստուծոյ տունը. եւ նա կսովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, եւ մենք կգնանք նորա շաւիղներումը. որովհետեւ Սիօնիցը դուրս է գալու օրէնքը, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմիցը։
4
Եւ նա պիտի դատէ հեթանոսների մէջ, եւ խրատէ շատ ազգերին. եւ նորանք կձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ։
5
Ով Յակոբի տուն, եկէք եւ գնանք Տիրոջ լուսովը։
6
Որովհետեւ դու ձգել ես քո ժողովուրդ՝ Յակոբի տունը, որ նորանք լցուած են արեւելցիութիւնով, եւ հմայութիւն են անում Փղշտացիների պէս, եւ օտարների որդկանց հետ համամիտ են։
7
Եւ երկիրը լցուած է արծաթով ու ոսկիով, եւ նորա գանձերին ծայր չկայ, եւ երկիրը լցուած է ձիերով, ու վախճան չկայ նորա կառքերին։
8
Եւ երկիրը լցուած է կուռքերով. նորանք ձեռքի գործքի են երկրպագութիւն անում, նորան որ իրանց մատերը շինեցին։
9
Եւ խոնարհում է ռամիկ մարդն ու վայր է ընկնում տղամարդը. եւ դու չես ներիլ նորանց։
10
Մտիր ժայռի մէջը եւ հողումը թաք կացիր Տիրոջ ահաւորութեան երեսիցը եւ նորա վեհափառութեան մեծութիւնիցը։
11
Մարդիս ամբարտաւան աչքերը պիտի խոնարհին, եւ պիտի իջնէ մարդկանց հպարտութիւնը. Եւ միայն Տէրը կբարձրանայ այն օրը։
12
Որովհետեւ Զօրաց Տէրը մէկ օր ունի ամեն ամբարտաւանութեան ու բարձրութեան դէմ եւ ամեն հպարտացածների դէմ, եւ նորանք պիտի ցածանան։
13
Եւ Լիբանանի բոլոր եղեւինների դէմ, որ բարձրացած ու վեր ելած են, եւ Բասանի բոլոր կաղնիների դէմ,
14
Եւ բոլոր բարձր սարերի դէմ, եւ բոլոր վեր ելած բլուրների դէմ,
15
Եւ բոլոր բարձր աշտարակի դէմ եւ ամեն ամուր պարսպի դէմ,
16
Եւ Թարսիսի բոլոր նաւերի դէմ, եւ բոլոր ցանկալի տեսարան ունեցողների դէմ.
17
Եւ մարդիս ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի, եւ պիտի իջնէ մարդկանց բարձրութիւնը. Եւ միայն Տէրը բարձր կլինի այն օրը։
18
Եւ կուռքերը բոլորովին բնաջինջ պիտի լինեն։
19
Եւ պիտի մտնեն ժայռերի այրերի մէջ, եւ երկրի խոռոչները Տիրոջ ահաւորութեան առաջից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից, երբոր նա վեր կենայ երկիրը սարսեցնելու։
20
Այն օրը մարդ կգցէ իր արծաթի կուռքերը ու ոսկի կուռքերը, որ շինել են նորա համար որ երկրպագութիւն անեն, խլուրդների մօտ եւ չղջիկների մօտ.
21
Որ մտնէ ապառաժների ծակերը եւ վէմերի ծերպերը Տիրոջ վախի երեսից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից։
22
Դադարեցէք մարդի վերայ յուսալուց, որի շունչը նորա ռնգացը մէջ է. Որովհետեւ ի՜նչ է համարվում նա։
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 3 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66